«Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու»․ Լենա Նազարյան


Նախընտրական քարոզարշավը շարունակվում է և օր օրի ավելի թեժանում։ ՔՊ կուսակցության վառ ներկայացուցիչ Լենա Նազարյանը հարցազրույց է ունեցել և պատասխանել հետաքրքրական հարցերի։

Այդ հարցերի շարքում թերևս առանձնակի հետաքրքրություն է առաջացրել ատելության խոսքի տարածմանը։ ԱԺ փոխխոսնակը նշել է՝ Փաշինյանի կողմից արտաբերած յուրաքանչյուր ատելության խոսք հնչել է ի պատասխան։

Լենա Նազարյանը տարօրինակ է համարել, որ աննկատ է մնում այն փաստը, որ այդ ամենը իրենց հասցեին հնչում է և այդ է պատճառը, որ վարչապետն ասում է «դու ես», «ինքդ ես» և այլն։

Ավելացրել է, որ յոթ ամիս շարունակ իրենց թիմին հալածել են և ինքնապաշտպանվելն ուղղակի անհրաժեշտություն է, հակառակ դեպքում իրողությունը չի ընկալվի կամ սխալ կընկալվի։

Լրագրողի այն հարցին, որ վարչապետի կողմից անգամ հայհոյանք է հնչել, Նազարյանը պատասխանել է․ «Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու»։


Понравилась статья? Поделиться с друзьями: