«Եթե Նիկոլ Փաշինյանը բժշկից թուղթ բերի, որ առողջ է, բանավեճի հարցը կարելի է քննարկել»․ Իշխան Սաղաթելյան․ տեսանյութ


Հայտի է, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը երեք նախագահներին բանավեճի էր հրավիրել։ Հանրությունը առանձնակի հետաքրքրությամբ հետևում էր, թե ինչ զարգացումներ կունենա հրավերը։

Սակայն, ինչպես շատերն էին կանխատեսում բանավեճը տեղի չունեցավ, քանի որ բոլոր երեք նախագահներն էլ մերժեցի բանավեճի այդ հրավերը՝ առաջ քաշելով տարբեր պատճառաբանություններ։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը  հանդիպումներից մեկի ժամանակ ասել է, որ երբ Փաշինյանը բժշկից թուղթ ներկայացնի, որ ինքն առողջ է և չունի հոգեկան խնդիրներ, այդ ժամանակ կարելի է քննարկել բանավեճի հրավերը։ Այնուհետև նշել է, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է մեքենա վարել, այդպիսի թուղթ է անհրաժեշտ։

Մի մեքենայի ղեկ վստահելու համար այդ թուղթն անհրաժեշտ է, իսկ հայ ազգը մի ամբողջ երկիր է վստահել։ Իշխան Սաղաթելյանի պնդմամբ հասրակության ճնշող մեծամասնությունը լուրջ կասկածներ ունի, որ Փաշինյանը հոգեկան հիվանդ է։

Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ հորդորեց զգույշ խոսել  պատասխանատվությունից խուսափելու համար։ Տեսանյութը՝ վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!