«Եթե մենք գայլ ենք, ապա իրենք ոչ թե գելխեղդ են, այլ՝ շնագայլեր»․ Սերժ Սարգսյանի հայտարարությունը


Նիկոլ  Փաշինյանը վերջերս ելույթներից մեկում նախկին ղեկավարներին անվանել էր  գայլեր, իսկ իրեն և թիմակիցներին՝ գելխեղդներ։

Այդ համեմատությամբ վարչապետը ցանկացել էր ընդգծել այն փաստը, որ առաջիկա ընտրություններին իր թիմը մարտական է տրամադրված և հաղթելու է։ Նաև նշել է, որ գայլերի ոհմակը Հայաստանի կառավարությունում այլևս երբեք տեղ չունի։ Վերոնշյալ համեմատությունը քննադատվեց հասարակության տարբեր շերտերի կողմից․

հասարակ քաղաքացուց  սկսած մինչև պետական պաշտոնյաներ։ Սերժ Սարգսյանը հարցազրույց է ունեցել հայտնի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ և մի շարք հետաքրքրական հարցերի պատասխաններ տվել։

Հիշեցնենք, որ Մհեր Մկրտչանը նկարահանել է նոր  ֆիլմ «Իշխանություն» վերնագրով։ Վերնագրից պարզ է դառնում ֆիլմի բովանդակությունը։ Բացառիկ հարցազրույցի ամբողջական տարբերակը դեռ հանրայնացված չէ, սակայն մի փոքրիկ հատված հասանել է։

Այդ հատվածում Սարգսյանը ասում է, որ եթե մենք գայլեր ենք, ապա նրանք ոչ թե գելխեղդներ են, այլ շնագայլեր։ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցից մի հատված  կարող եք դիտել ստորև կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!