«Եթե հունիսի քսանին հաղթի Նիկոլը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»․ Արտակ Զաքարյան


Արտակ Զաքարյանը, ով նախկինում պաշտպանության փոխնախարար էր, սոցիալական հարթակում գրառում է կատարել։ Նա մշտապես քննադատում է ներկայիս իշխանությանը։ Այս անգամ ևս փորձել է գրառման տեսքով ցույց տալ բացասական վերաբերունքը իշխանության քայլերի նկատմամբ։

Օգտագործել է հերոս Մոնթեի միտքը․ «Եթե մենք կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։ Հերոսի միտքը ձևափոխել է հետևյալ կերպ․ «Եթե հունիսի քսանին հաղթի Նիկոլը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։ Արտակ Զաքարյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանը հերոսի միտքը փորձում է դարձնել իրականություն։

Հորդորում է թույլ չտալ և հունիսի քսանին ցույց տալ անհամաձայնությունը, որից հետո պետք է սկսվի Հայաստանի վերածնունդը։ Նշում է՝ թուրքին կարող ենք հաղթել,բայց դրա համար Նիկոլին պիտի հեռացնել և նահատակված տղաներին վերադարձնել պարտքը՝ ապրել և զարգանալ։ Գրել է՝ Նիկոլը հանձնել է Արցախի մեծ մասը, այժմ հերթը Հայաստանինն է։

Հանրության ողջամիտ հատվածը բարկանում և չի ընդունում այսօրինակ քննադատությունների շարքը։ Սոցիալական հարթակներում օգտատերերը համաձայնում են, որ հունիսի քսանին ամեն ինչ կորոշվի, սակայն ընդդիմության քննադատական դիրքը չեն ընդունում։

Կարելի է միավորվել և այս բարդ ժամանակներում հայանպաստ գործունեություն սկսել։ Ահա հենց սա հանրության միակ ցանկությունը։


Понравилась статья? Поделиться с друзьями: