Եթե հնարավորություն լիներ վերջին անգամ հանդիպել նախկին ամուսնուն, ի՞նչ կասեր Անահիտ Սիմոնյանը․ երգչուհին անչափ հուզիչ պատասխան է տվել


Անահիտ Սիմոնյանը երգարվեստով դադարել է զբաղվել, նա ակտիվորեն բիզնես աշխատանքներով է զբաղվում։ Մասնագիտությամբ դիզայներ և բազմաոլորտ աշխատանքային գործունեություն ծավալած Անահիտ Սիմոնյանը Հայկոյի անժամանակ մահվանից հետո փորձում է որդու յուրաքանչյուր օրը տոն դարձնել։

Անահիտը համացանցային տիրույթում բավականին ակտիվ է և շփումներ է հաստատում նաև հետևորդների հետ։ Նա հաճախ է հարց ու պատասխան ձևաչափով պատասխանում իր հետևորդներին հետաքրքրող հարցերին։

Եվ ահա երգչուհին հերթկան հարց ու պատասխանն  է կազմակերպել, որի ընթացքում հետևորդներից մեկը անձնական բնույթի հարց է ուղղել․ եթե հնարավորություն լիներ վերջին անգամ հանդիպել իր նախկին ամուսնուն՝ երգիչ Հայկոյին, ի՞նչ կասեր երգչուհին։

Անահիտն անչափ հուզիչ պատասխան է տվել։ Նա գրել է․ «Ամենամոտն իմ սրտին դու էիր…», որին կից հրապարակել է Հայկոյի լուսանկարը նրա երգի ներքո։

Անահիտ Սիմոնյանին անսահման մեծ ուժ ենք մաղթում, որպեսզի կարողանա դիմակայել կյանքի դաժան հարվածներին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!