Վարուժան Գեղամյանը սոցհարթակում գրառում է կատարել, որտեղ հանրայնացրել է 20 տարվա վաղեմության մի հոդված, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Փաշինյանը գրել է Սյունիքով անցնող միջանցքի մասին։ Նա պնդել է, որ միջանցքը ի շահ Հայաստանի է, բայց այն չի բխում Ռուսաստանի և Չինաստանի շահերից։

Նիկոլ Փաշինյանը, շարունակելով հոդվածը՝ գրում է, որ եթե Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են աշխարհի հետ Մեղրիով շփումներ ստեղծել, թող ստեղծեն, օգտագործեն Հայաստանյան տարածքը և վճարեն դրա համար, ինչպես որ ընդունված է աշխարհում։

Վարուժան Գեղամյանը՝ որպես թուրքագրետ, արձանագրում է, որ քսան տարի առաջ գրված հոդվածի հեղինակը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մասին մակերեսային մտածելակերպ ունեցող անհատ է։

Թուրքագետը գրում է, որ կարդալով այս հոդվածը՝ այլևս չպետք է զարմանալ Հայաստանում տիրող այսօրվա իրականության վրա։ Գեղամյանը պնդում է, որ այն մոտեցումը, թե միջանցք չի տրամադրվում և խոսք անգամ չկա և իբրև դա ընդամենը ճանապարհ է՝ որակում է որպես ամենաէժան մանիպուլացիա է։

Առաջարկում է այն անվանել ինչպես որ ցանկալի կլինի , քանզի բուն իմաստը այդ անվանումից չի փոփոխվում։