«Եթե Դուք ունեք կապեր և կարող եք 20 միլիարդ բերել, ինչի՞ համար է Ձեզ պետք իշխանությունը»․ ի՞նչ պատասխանեց Գագիկ Ծառուկյանը․ տեսանյութ


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Պետրոսի հետ հարցազրույց է ունեցել և մի շարք հարցերի ուշագրավ պատասխաններ հնչեցրել։ Թերևս, առանձնակի ուշագրավ էր հարցազրույցի այն պահը, երբ Պետրոս Ղազարյանը հարցադրել է՝ եթե Գագիկ Ծառուկյանը ունի կապեր և հնարավորություն, ինչո՞ւ  է պետք այդպիսի մարդուն իշխանություն, որպեսզի մեծ գումարներ (քսան միլիարդ) բերի  Հայաստան։

Ծառուկյանն այդ հարցին պատասխանել է, որ նման բան չկա և նրան բնավ պետք չէ գալ իշխանության, որպեսզի երկրում գումարներ ներդնի։ Ժամանակին նա գումարներ բերել է, սակայն չի ընդունվել։

«Բերել եմ։ Չեն ընդունել։ Կարող եք Ջավադյանին հարցնել»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։ Պետրոսը նաև նշել է, որ ընտրացուցակում ամենահարուստը ԲՀԿ առաջնորդն է, ապա հարցրել է՝ արդյոք համաձա՞յն է այդ մտքի հետ։

Ինչին ի պատասխան՝ Ծառուկյանը Պետրոսին խորհուրդ է տվել ուրիշի  գումարները չհաշվել՝ նախապես նշելով, որ ինքն իր գումարները վաստակել է։

Պետրոս Ղազարյանի և Գագիկ Ծառուկյանի զրույցի մանրամասները կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!