«Եթե աշխարհաքաղաքական կենտրոնները Փաշինյանին ստիպում են կատարել հակապետական քայլեր, ապա նա պետք է հետևի Այվազյանի քայլին․․․Փաշինյանը պետք է մեկնաբանի Այվազյանի խոսքերը»․ Հայկ Մանասյան


Ինչպես հայտնի է, ԱԳՆ նախարարը օրերս հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Դրանից հետո   Արա Այվազյանը  հայտարարություն տարածեց, որտեղ հիմնական միտքն այն էր, որ պետական շահին հակառակ քայլեր նախարարը չէր կարող կատարել, որի պատճառով էլ ներկայացրել է հրաժարականը։

Այս մասին այսօր հայտնի բժիշկ Հայկ Մանասյանը, ով հայտնի է նաև քաղաքական իր հայտարարություններով և վերլուծություններով, համացանցային իր տիրույթում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մեկնաբանի Այվազյանի հայտարարությունը, քանի որ նրա ղեկավարն է եղել և պատասխանատու է այն հրամանների համար, ինչի առջև դրել է իր ենթակային, որի պատճառով էլ վերջինս հրաժարական է ներկայացրել՝ չկատարելու համար այդ հրամանները։

Մանասյանը նաև ընդծել է, որ եթե անգամ  պահնջներ են դրվել աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից, ապա Փաշինյանը  պետք է հետևի Այվազյանին քայլին,  հրաժարական ներկայացնի, որպեսզի հապետական քայլեր չանի։

Հակառակ դեպքում կնշանակի, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կատարել աշխարհաքաղաքական կենտրոնների պահանջները։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!