Եթերում հենց հիմա մի կին է բարբաջում, խնդրում եմ մի կեղտոտեք․․․ Ռիչարդ Մադլենյան


Երգահան, երաժիշտ և նաև դերասան Ռիչարդ Մադլենյանը վերջին շրջանում լուռ է և էկրաններին քիչ է երևում։ Նա լուռ զբաղված է իր  աշխատանքով և համացանցային տիրույթում երբեմն ներկայացնում է կադրեր առօրյայից, աշխատանքային անցուդարձից և այլն։

Երբեն էլ երգահանը իր բողոքի խոսքն է արտահայտում  ներկայիս մշակությաին վիճակից՝ այն անվանելով փտած։ Եվ ահա Մադլենյանը հերթական քննադատական գրառմամբ է հանդես եկել։ Նա նշում է, որ Առաջին ալիքով մի կին  է խոսում և հորդորում է լռեցնել նրան։

Գրառման մեջ նշում է, որ կինը ընդդիմադիր է և խնդրում է չկեղտոտել  հայկական եթերը։ Ռիչարդ ՄԱդլենյանը մասնավորապես գրել է․ «Հ 1 — ի եթերում հենց հիմա մի կին է բարբաջում «ընդդիմության շարքերից»․ խնդրում եմ մի կեղտոտեք հայկական եթերը։

Էլ չենք հավատում ձեզ, Էլ չենք վստահում ձեզ, Էլ չենք աջակցում ձեզ, էլ չենք սիրում ձեզ, Էլ չենք նկատում ձեզ, Էլ չենք կարոտում ձեզ, Էլ չենք հայհոյում ձեզ …

Խնդրում և աղաչում ենք՝ գնացեք տուն, դուք էլ չկաք, դուք այլևս սպառել եք ձեզ։ Լավ էլ ի՞նչ է պետք, որ հասկանաք․․․»։


Понравилась статья? Поделиться с друзьями: