Եգիպտացորենն այս բաղադրատոմսով դուք դեռ չեք փորձել․ փորձեք և կսկսեք պատրաստել միայն այսպես


Ամառը հիասքանչ է ոչ միայն տաք, ծովային եղանակի համար, այլ նաև յուրահատուկ ուտետների փորձարկման հնարավորության համար։

Այդ ուտեստներից է նաև եգպտացորենը։ Այն սիրում են գրեթե բոլորը և չնայած տաք, շոգ եղանակին՝ նոր խաշված և գոլորշին դեռ վրան եգիպտացորենը աներևակայել համեղ է և քիմքին հաճելի։ Եգիպտացորենի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր կան և ահա այս նյութում ցանկանում ենք ներկայացնել դրանցից մեկը։

Եգիպտացորենն այս կերպ պատրաստում են Մեքսկայում և այն կարելի է գտնել Մեքսիկայի գրեթե բոլոր արագ սննդի կետերում։ Եվ ահա հնարավորություն ենք ընձեռում այն պատրաստել հենց ձեր տանը։

Եվ այսպես եգիպտացորենը լվացեք, բաժանեք երկու մասի և ջրով լի թավայի մեջ խաշեք այն։ Կտրատեք մեկ փունջ մաղադանոս և խառնեք քերած ցանկացած տեսակի հալվող պանրի հետ և լցրեք խաշված եգիպտացորենի վրա։

Համեմեք աղով, կարմիր պղպեղով, ցողեք ձիթայուղ, լավ խառնեք և տասը րոպեով տեղափոխեք ջեռոց։ Ահա և վերջ, վայելեք անմահական եգիպտացորենը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!