«Դրանց մեծ մասը առաջնագծի հետ կապ էլ չի ունեցել և ուրիշի երեխեքի կյանքի գնով սիրում են հայրենիքը, բան չասեք․․․»․ Ստյոպա Սաֆարյան


Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը քաղաքական իրադարձությունների մասին հայտնում է իր կողմից կատարված վերլուծությունները և համացանցային հարթակում գրառումների տեսքով ներկայացնում հանրությանը։

Հաճախ գրառումների մեկնաբանությունների հատվածում լայն քննարկումներ են ծավալվում։ Այս անգամ Սաֆարյանն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին և մարդկանց, ովքեր մեղադրում են Փաշինյանի՝ պատերազմը շուտ չկանգնեցնելու մեջ։

Սաֆարյանը գրել է․ «Ամենադաժանը նա է, որ նրանք, ովքեր Փաշինյանին մեղադրում էին, թե ինչո՞ւ շուտ չկանգնեցրեց պատերազմը քիչ զոհեր տալու համար, հիմա էլ Ալիև են ցիտում և մեղադրում՝ ինչո՞ւ պատերազմը չշարունակեցիր, որ Ադրբեջանը շատ զոհ տար / ի տարբերություն իրենց՝ մենք այն ժամանակ էլ գիտեինք, որ մեր վիճակը վատ է, բայց իրենք էլ շատ զոհեր ունեն, հատկապես Շուշիի ճանապարհին․․․/․․․

Հա, հենց այսքան ցինիկ․ կարևոր չէ, թե մենք էլ ինչքան զոհ կտայինք, կարևորը, որը Ադրբեջանի զոհերը շատ լինեն․․․

Դե չասենք՝ դրանց մեծ մասը առաջնագծի հետ կապ էլ չի ունեցել և օնլայն սրճարանից, արտասահմանից պատերազմը դիտում էր․․․ Նրանք ուրիշի երեխեքի կյանքի գնով սիրում են հայրենիքը, բան չասեք․․․»։


Понравилась статья? Поделиться с друзьями: