Սոֆի Դևոյան կրտսերը այն հայտնիներից է, ով կյանքն ու կենսակերպը սիրով ցույց է տալիս հանրությանը և կիսվում նրանց հետ յուրաքանչյուր մանրուքով։

Պատմում է նաև դժվարությունների մասին։ Պարուհին հատկապես խոսում է իր և սիրելիի հարաբերություններից, ներկայացնում, թե որքան դժվար է իրենց երկուսի համար հարաբերություններ ունենալ և պահպանել այն՝ մեծ հեռավորություն հաղթահարելով։

Պարուհին իր կենսակերպով և ուժեղ տեսակով ներշնչանքի աղբյուր է և մոտիվացնում է մյուսներին։ Սակայն, պարզվում է, որ ոչ բոլորին է դա դուր գալիս։

Պարուհու հետևորդների մեջ կան այնպիսի օգտատերեր, ովքեր հետևում են Սոֆիին, դիտում նրա հրապարակումները, բայց միևնույն ժամանակ քննադատում նրան, անգամ վիրավորում։

Այս անգամ հերթական հարց ու պատասխանի ժամանակ օգտատերերից մեկը գրել էր․ «Դու չտես ես»։ Պարուհու դիպուկ պատասխանը չուշացավ․ նա հանրայնացրել էր իր զարմացած դեմքը, որն էլ մակագրել էր հետևյալկերպ․ «Իսկ դուք անտա՞կտ եք»։