«Դու ու հաղթանակը հոմանիշներ եք»․ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է Մանվել Գրիգորյանին


Այսօր՝ հուլիսի տասնչորսին, Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է։ Նրա մարտական ընկերները, հարազատները, կուսակիցները և մի շարք քաղաքացիներ այսօր այցելել են նրա գերեզման և հարգել նրա հիշատակը։

Շատերն էլ իրենց ավագ ընկերոջը հիշատակել են համացանցային հարթակում և հանրային դարձրել նրա օրը և ընկերների և հետևորդների հետ հարգել նրան ու շնորհավորել նրա երկնային ծնունդը։

Էդուարդ Շարմազանովը, ով Մանվել Գրիգորյանի մասին առանձնահատուկ ակնածանքով է խոսում և մշտապես պնդում, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, այսօր նրա տարեդարձի առիթով արխիվային լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Դու լուծեցիր մեր պապերի վրեժը։ Ազատագրեցիր մեր հայրենիքի մի մասը։

Թուրքը երբեք թիկունքդ չտեսավ։ Դու և հաղթանակը հոմանիշներ եք։ Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ կդնի իր արժանի տեղը։ Իսկ Աստված ամեն մեկին կտա արժանին։

Հավերժ փառք հայրենիքն ազատագրողներին։ Շնորհավոր ծնունդդ ,Մանվել Զորավար»։


Понравилась статья? Поделиться с друзьями: