«Դու միշտ ապրում ես իմ սրտում, իմ հրեշտակ, կարոտել եմ…». Անդրեի անչափ հուզիչ հրապարակումը․ տեսանյութ


90-ականների երգարվեստի ներկայացուցիչները յուրահատուկ մտերմություն ունեին միմյանց հետ։ Նրանք ասես մեկ մեծ ընտանիք լինեին։ Եվ այժմ էլ՝ այսքան տարի անց, նրանք շարունակում են պահպանել մտերմությունը, ցավոք սրտի, արդեն պակասած։

Այդ տարիներին հայկական երգարվեստի վառ ներկայացուցիչներից մեկին` Վարդուհի Վարդանյանին, կորցնելուց հետո հայ աստղերը մեծ ցավ ապրեցին. նրանք կորցրեցին ընտանիքի անդամի։

Եվ առ այսօր էլ հայ էստրադայի մի շարք ներկայացուցիչներ անսահման մեծ հուզմունքով ու կարոտով են խոսում Վարդուհու մասին։

Երեկ Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն էր։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ էլ լույս աշխարհ էր եկել երգչուհու թոռնուհին, ում անվանակոչել են Վարդուհի՝ ի պատիվ Վարդուհի Վարդանյանի։ Երգչուհու ծննդյան օրվան նվիրված հուզիչ գրառում է կատարել Անդրեն։

Երգիչը մասնավորապես գրել է. «Վարդուհի Վարդանյան, ծնունդդ շնորհավոր։ Դու միշտ ապրում ես իմ սրտում, իմ հարազատ ընկեր, իմ հրեշտակ։ Կարոտել եմ»: Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!