Սարգիս Գրիգորյանը համացանցային հարթակում հանրայնացրել է կնոջ՝ Մանոյի մոր և իր 2 դստրերի լուսանկարը և կից գրառման մեջ հուզիչ խոսքեր հղել նրան՝ Հասմիկին, և շնորհակալ եղել նվիրվածության և հոգատարության համար։

Հրապարակումը Սարգիսը կատարել է Մանոյի մայրիկի ծննդյան օրվա առիթով և այդ կերպ արտահայտել իր սերը և նվիրումը զոքանչի հանդեպ։

Սարգիսն առաջին անգամ չէ, որ իր հոգու անկեղծ խոսքերն ու դրական վերաբերմունքն է արտահյտում կնոջ ծնողների նկատմամբ։ Դերասանն այս անգամ գրել է․ «Հասմիկ ջան, фյնքան քիչ են մարդիկ, ովքեր սրտումս տեղ ունեն:

Դու անփոխարինելի հրաշք ես և ոչ միայն, որ Մանոյի մայրն ես` այլ, որ դու ուղղակի հրաշք ես: Քեզ պաշտում են աղջիկներս բարությանդ, նվիրվածությանդ, հոգատարությանդ և դաստիարակությանդ համար: Ասում եմ քեզ՝ շնորհակալություն, մեծատառով զոքանչ:

Յուրահատուկ Հասմիկ ջան, ծնունդդ շնորհավոր: Այն ինչ կցանկանաի մայրիկիս` քեզ եմ մաղթում: Մենք քեզ շատ ենք ՍԻՐՈւՄ»։