«Դու իմ կյանքի սիրտ ու հոգի»․ Քրիստինա Եղոյանը դստեր հետ ջերմ կադրեր է հրապարակակել


Քրիստինա Եղոյանը շարունակում է ակտիվ պահել համացանցային իր տիրույթը, որտեղ ուշագրավ հրապարակումներ է կատարում և սերտ կապ պահպանում հետևորդների, երկրպագուների հետ։

Քրիստինան այս շրջանում աշխատանքային որոշակի դադարի մեջ է։ Նա մեծացնում է դստերը։ Նրա առաջնեկը մի քանի ամսական է։ Երգչուհի դերասանուհին բնակվում է Ամերիկայում։ Դուստրը ծնվել է ԱՄՆ-ում։

Փոքրիկ հրաշքը մեծ երջանկություն է բերել ընտանիքին և լցրել ծնողների օրերը ուրախությամբ։ Քրիստինան սիրով է կիսվում դստեր լուսանկարներով և ներկայացնում, թե ինչպես է մեծանում փոքրիկ գեղեցկուհին։

Այս անգամ երգչուհին կրկին դստեր հետ համատեղ կադրեր է հանրայնացրել, որտեղ երևում է, որ փոքրիկը մեծացել է և է՛լ անուշիկ դարձել։ Կադրերին կից Քրիստինան գրել է․ «Դու իմ կյանքի սիրտ ու հոգի»։

Մեկնաբանություններում Քրիստինա Եղոյանի հետևորդները հիացել են հրաշք փոքրիկով և ջերմ ու բարի մաղթանքներ հղել սիրելի երգչուհու նորաստեղծ ընտանիքին։


Понравилась статья? Поделиться с друзьями: