«Դուք մի խնդիր ունեիք լուծելու՝  անձեռմխելիության մանդատ ունենալ ու չդատվել․․․Փաշինյանը նվիրեց ձեզ այդ մանդատը»․ Անի Սամսոնյան


Երեկ տեղի էր ունեցել «Հայաստան» դաշինքի հետընտրական հանդիպումը, որին հասցրեցին անդրադարձ կատարել մի շարք քաղաքական և հասարակական ներկայացուցիչներ և ներկայացնել սեփական կարծիքները, վերլուծությունները։

Ռոբերտ Քոչարյանին է անդրադարձել նաև ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանը։ Քոչարյանը հայտարարել էր, որ իրենց թիմը վերականգնելու է ընդդիմության նկատմամբ հավատը և մեղադրել է նախկին ընդդիմությանը գործարքների մեջ մտնելու իշխանությունների հետ։

Անին գրառման մեջ նշել է, որ եթե դա այդպես լիներ, ապա նրանք նույնպես անցած կլինեին խորհրդարան։ Սամսոյանը գրել է նաև, որ ընտրություններից առաջ այնքան սուտ խոստումներ են տվել, որ անգամ ձեռնտու չի իշխանություն լինել։

«Մարդկանց հավատացնում էիք, որ էսա Փաշինյանն ու Ալիևը կողք կողքի ծնկելու են ձեր առաջ։ Ծնկեցին՝ բա չէ։ Դուք մի խնդիր ունեիք լուծելու՝ անձեռմխելիության մանդատ ունենալ ու չդատվել։

Շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին՝ նվիրեց ձեզ այդ մանդատը»,- գրել է Անի Սամսոնյանը։ Մի շարք օգտատերեր նշել են, որ դժվար է չհամաձայնել պատգամավորի հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!