Դուք մանկուրտ եք, դուք դեպի կառափնարան գնացող հոտ եք․․․Անահիտ Մուտաֆյանը Հանրապետության հրապարակում հավաքվածների մասին


Անահիտ Մուտաֆյանը կարծես թե դժգոհ է եվրատեսիլյան անցուդարձից և համացանցային իր հարթակում մի գրառում է կատարել,որտեղ վիրավորական խոսքեր է ասել Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին։

Իսկ քաղաքացիները ուրախ են հեքիաթով և եկել են համերգ դիտելու և հրաշալի երեկո ունենալու համար։ Դերասանուհին մասնավորապես գրել է․ «Առաջինի ուղիղ եթերով նայում եմ մանկական եվրատեսիլի բացումը, նայում եմ ու խենթանում։

Լավ նիկոլենք անհայրենիք են, միջոցառման կազմակերպիչները նույնպես, իսկ բոլոր նրանք, ովքեր այծային ոգևորությամբ թռչկոտում են հրապարակում, բերանները մինչև ականջները բացած հրճվում, լավ դուք ի՞նչ եք, ազգ չե՞ք, ժողովուրդ չե՞ք նույնիսկ ցեղակույտ չեք, կենդանիները բանականություն չունեն, բայց ունեն բնազդներ։

Դուք նույնիսկ կենդանի չեք։ Դուք մանկուրտ եք, դուք դեպի կառափնարան գնացող հոտ եք։

Վառեք, վառեք տոնածառի լույսերը, ծափահարեք և ոգևորվեք եվրատեսիլով, չտեսի պես դատարկեք խանութները, միևնույն է դուք ո՛չ բնազդ ունեք, ո՛չ բանականություն, որ գիտակցեք մոտալուտ վտանգը…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: