Այսօր՝ փետրվարի տասնմեկին, Արմեն Էլբակյանի ծննդյան օրն է։ Սիրված դերասանն այսօր դարձավ 68 տարեկան։ Ժողովրդական արտիստը վայելում է իր սիրելի հանդիսատեսի անկեղծ սերն ու նվիրումը։

Նրա մասնակցությամբ ներկայացումներն արժանանում են հոտնկայս ծափահարությունների։ Ծնվել, կրթվել և արարել է Երևանում։ Ունի հիասքանչ և օրինակելի ընտանիք։

Կինը և դուստրը նույնպես դերասաններ են, ովքեր կրկին անչափ սիրված են։ Կեսգիշերն անց Արմեն Էլբակյանին համացանցային հարթակում շնորհավորել է Անահիտ Մութաֆյանը։

Դերասանուհին հանրայնացրել է դերասանի հետ համատեղ լուսանկար և կից գրել․ «Մեր կյանքում լինում են մարդիկ, որոնց պարտադիր պետք է հանդիպել, որոնցից պարտադիր պետք է սովորել ու որոնց պետք է պարտադիր սիրել։ Դուք իմ կյանքում այդ պարտադիր մարդն էիք, ում հետ պարտադիր պետք է հանդիպեի։

Շնորհավոր ձեր ծնունդը, իմ սիրելի Արմեն Էդգարիչ, երկար տարիների կյանք` ստեղծագործական կյանք եմ ձեզ մաղթում և երկաթյա առողջություն, որ դիմանաք մեզ ոԱւ հետագա Սյունդուկյանցիներին»։