Երեկ 2 անգամ Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահ։ Իրողությունը դարձավ ևս մեկ պատճառ նիստերը վերածել փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների։

ՔՊ-ն նշում է, որ իրենք խոստումը կատարել են և առաջարկում են մեղավորին փնտրել հենց իրենց ներսում ։ Հիշեցնենք, որ պատգամավորը չընտրվեց որպես ԱԺ փոխնախագահ ընդամենը 1 ձայնի պակասի պատճառով։

Այս մասին խոսել է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը և հայտարարել, որ եթե չի ընտրվել, միևնույնն է նրանք կրկին առաջադրելու են։

Այնուհետև հարց է ուղղել․ «Դուք դրանով ի՞նչ եք ուզում ասել՝ ձեզանից քվե խնդրվի՞, որ Սաղաթելյանը ձեզ ասեր՝ խնդրում եմ, քվե տվե՞ք»։

Այնուհետև պատգամավորը շարունակելով խոսքը՝ ասել է՝ իշխանությունից մի բան կարելի է խնդրել, օրինակ՝ նոյեմբերի 9-ի պայմանագրի չստորագրումը։ Ապա հավելել է, որ չեն խնդրի, ստիպված այլ կերպ կվարվեն։ Վիճահարույց նիստերը շարունակվում են։