«Դուք գիտե՞ք որքան խորն եմ թաքցրել ցավը իմ սրտի․․․չեմ ուզում տեսնեն Հերոսի քրոջն ընկած, անպաշտպան»․ անմահացած հերոսի քրոջ անասելի հուզիչ խոսքերը․ տեսանյութ


Այսօրվա լուսաբացի, ժպիտի և կյանքիդ համար պարտական ես այն հերոս տղային, ով բռունքներով ու իր մարմնով կանգնեց մահվան առաջ ու պահեց թիկունքը։

Այդ պահին նա մոռացել էր իր բոլոր նվիրական երազանքների մասին։ Այդ պահին նա մեկ նվիրական երազանք ուներ․ հայրենիք։

Ճանաչենք նրանց՝ մեր իրական հերոսներին, ու անգիր իմանանք նրանց սխրանքը։ Ժորա Վահիդի Սահակյան։ Ժորան Արցախի Տող գյուղից էր։

Ընտանիքի հույսը, հավատը ու լույսը։ Ժորայի քույրիկը՝ Տաթև Սահակյանը, խորը վիշտն ու կսկիծը սրտում գրել է․ «Դուք գիտե՞ք որքան խորն եմ թաքցրել ցավը իմ սրտի, չեմ ուզում տեսնեն Հերոսի քրոջն ընկած, անպաշտպան։

Երբ քաջ եղբայրս գնաց մասնակից դառնալու մարտի, հենց այդ օրվանից բոլորիս համար նա դարձավ պաշտպան։ Ուստի ես նույնիսկ իրավունք չունեմ էլ թուլանալու, եղբորս թողած պատգամն է`լինել ուժեղ, անկոտրում։

Ու պիտի իրեն առիթ տամ ինձնով հպարտանալու, որ կարողացա նույնիսկ մեծ ցավով ապրել այս կյանքում»։ Ժորայի լուսանկարներով պատրաստված տեսանյութը կարող եք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: