Զարուհի Փոստանջյանը ասուլիսի ժամանակ հայհոյել է ներկայիս իշխանություններին․ տեսանյութ


Զարուհի Փոստանջյանը ասուլիսի ժամանակ բազմաթիվ հարցերից զատ, անդրադարձել է մայիսի քսանի դեպքին, երբ իրեն բերման են ենթարկել։

Զարուհին նկարագրել է, թե ինչպես են իրեն տարել ոստիկանություն․ քաշքշելով նստեցրել են մեքենա և հասցրել Քանաքեռ-Զեյթուն։ Նշել է, որ շենք հասնելուն պես թողել են միջանցքում։ Երբ Փոստանջյանը պահանջել է իրեն բերման ենթարկելու հիմքերը, ոստիկաններն ասել են , որ կգան կբացատրեն։

Փոստանջյանն ասել է՝ եթե բացատրություն չկա, պիտի գնամ և փորձել է դուրս գալ։ Այդ պահին հարձակվել են և վերցրել հեռախոսը։ Զարուհու խոսքով հեռախոսը վերցրել են այն պատճառով, որ վերջինս հնարավորություն չունենա նկարահանելու։

Բայց Փոստանջյանը կարողացել է ետ վերցնել հեռախոսը։ «Դուք բոլորդ թուրքական լիրա ստացող բ-ի տղա եք և բ․ եք, դուք գործակալին ծառայող և գործակալական գործողություններ իրականացնող եք»,- ասել է Զարուհի Փոստանջյանը։

Զարուհին և ասուլիսը վարող Անժելա Թովմասյանը խոսել են նաև այն մասին, որ Զարուհու դեմ գործողություննները հրահանգավորված են Փաշինյանի ընտանիքի կողմից։ Ասուլիսը կարող եք դիտել ստորև․։


Понравилась статья? Поделиться с друзьями: