Դիզայներ Դիանա Շատվերյանը պատմել է, թե ինչպես մազերը ներկեց վարդագույն երանգով։ Դիանան պատմել է, որ այդ օրն այդպիսի տրամադրություն է ունեցել։

Տասը տարի է ինչ մազերը բաց երանգավորմամբ են ներկված։ Հոգնել էր և ցանկանում էր փոփոխություն։ Երբ մտել է գեղեցկության սրահ, աշխատակիցը վարդագույն շապիկ է կրելիս եղել։ Հարցրել է, արդյոք կկարողանա շապիկի երանգը ստանալ իր մազերին։

Եվ ահա այսօր հայտնի դիզաները վարդագույն մազեր ունի։ Այն իրեն դուր է եկել և նշում է, որ ամառը հաստատ այդպես կանցկացնի։ Ամուսնուն նույնպես չէր ասել, երեկոյան տանն է տեսել և հավանել։

Իննամյա դուստրն անչափ հավանել է մայրիկի վարսերը և ինքն էլ է ցանկացել «Barbie girl»-ի վերածվել։ Դիզայներ մայրիկը դեմ չէ ամառային արձակուրդներին կատարել դստեր երազանքը։

Նշում է, որ երեխայի ցանկություններին պետք է մոտ կանգնել։ Դպրոցը սկսելուն պես մի փոքր կկտրեն վարսերը , իսկ վերևի հատվածը իր վարսերի նախկին գույնով կներկեն։ Եվ վերջ՝ երեխայի երազանքը կատարված է։

Դիանան երկու դուստր ունի։ Որպես մասնագետ նշել է, որ վարսերի այդ երանգն այս տարի շատ նորաձև է։