Դիանա Գրիգորյանը ցույց է տվել, թե որտեղ է անցկացնում հանգիստը․ լուսանկարներ ծովափնյա հանգստից


Ամռան այս շոգին բոլորը շտապում են փախչել տապից։ Սկսվել է հանգստի մեկնելու շրջանը։ Ամառային ծովափնյա հանգստի է մեկնել սցենարիստ Դիանա Գրիգորյանը։

Սցենարիստը ընտրել է Եգիպտոսը, որտեղ մեկնել է երեխաների՝ Ալլայի և Շառլի հետ։ Դիանան ինսթագրամյան օգտահաշվում լուսանկարներ է հանրայնացրել և ցույց տվել, թե ինչպես է անցնում իրենց հանգիստը։

Լուսանկարները մեկնաբանել են նրա հետևորդները և բարի հանգիստ մաղթել։ Հարցազրույցներից մեկում Դիանան խոսելով դստեր մասիին՝ նշել էր, որ նա ասես իր ընկերուհին լինի։

Բավականին հասուն է և կարողանում է ճիշտ խորհուրդներ տալ։ Ալլային և Շառլին հեռուստադիտողը ճանաիչում է, քանի որ հնարավորություն է ունեցել տեսնել Դիանայի հեղինակած հեռուստասերիալներում։

Նրանք մարմնավորել են տարբեր կերպարներ և իրենց ուժերը փորձել դերասանի մասնագիտության մեջ։ Դիանան ավելի վաղ հայտնել էր, որ նոր նախագծով հանդես կգա։ Այն այլ հարթություն կունենա։

Փակագծեր չէր ցանկացել բացել՝ հավանբար ինտրիգ պահպանելու համար։


Понравилась статья? Поделиться с друзьями: