Ինչպես արդեն տեղյակ են շատերը՝ դերասանուհի Հասմիկ Խոջյանը կյանքի այս փուլում գտնվում է ամենաերջանիկ կարգավիճակներից մեկում։

Հասմիկը սպասում է իր առաջնեկին։ Հղիությունը դերասանուհուն չի խանգարում պահպանել իր աշխատանքային ակտիվությունը և նաև ակտիվ մնալ համացանցային տիրույթում և պատմել իր մասին։

Դերասանուհին սիրով հաղորդակից է դարձնում հետևորդներին իր կյանքի, առօրյայի հետաքրքրակական դրվագներին և հարց ու պատասխան ձևաչափի միջոցով սերտ կապ պահպանում իր սիրելի հետևորդների հետ։ Օրերս դերասանուհին հերթական հարց ու պատասխանն էր կազմակերպել, որտեղ նրան շատ են հարցրել ապագա երեխայի անվան մասին։ Դերասանուհին սակայն նախընտրել է դեռ այդ մասին չհայտնել։

Նա նաև պատմել է հղիության հետ առաջ եկած առողջական որոշակի խնդիրներ մասին և մանրամասն նկարագրել իր վիճակը։

«Սկզբում չէի տարբերվում դիակից ոչնչով: Գիտեմ, որ ինչ էլ ասեմ՝ չի օգնելու: Դուք ինքներդ պետք է օգնեք ձեզ: Խնդրեք, որ ձեզ ֆիզիկապես միայնակ չթողնեն, ամուսինը կամ մայրիկը ձեր կողքին լինեն»,- գրել է նա: