«Դժվարությունները միայն այդպես կարող ես հաղթահարել․․․»․ Արփինե Հովհաննիսյանը կյանքի երջանկության մասին


Արփինե Հովհաննիսյանին տարիներ շարունակ հանրությունը սովոր էր տեսնել քաղաքականության ոլորտում։ Բարձր պաշտոններ զբաղեցնող կին քաղաքական գործիչը ակտիվություն ուներ նաև հաացանցային տիրութում, որտեղ նրա հրապարակումներն ու գրառումները միայն ու միայն քաղաքական բնույթի էին։

Սակայն տարիներն անցնում են՝ փոխելով մեր շուրջն ամեն ինչ։ Արփինե Հովհաննիսյանն այժմ շարունկաում է պահպանել համացանցային ակտիվությունը, բայց նրա հրապարակումների բնույթը սկսվել է փոփոխվել։

Նախ նշենք, որ Արփինեն քաղաքականությունից դուրս եկավ և անգամ հայտարարեց, որ անկուսակցական է դարձել։ Նա ամուսնացավ և այժմ մի քանի ամսական որդի ունի։ Եվ ահա հնեց այս փոքրիկ մարդուկի համատեղությամբ էլ Արփինեն մի քանի հրապարակում է կատարել և ցույց տվել իր երջանկությունը։

Իսկ այս անգամ նա գրառել է կյանքի, երջանկության փիլիիսոփայության մասին։ Նա մասնավորապես գրել է․ «Կյանք, որի գույնը, ձևը, բովանդակությունը, իրականը, էականն ու իսկականը ակնթարթներն են:

Հարկ է ապրել այդ ակնթարթը, հենց քոնը, լիցքավորվել դրականով, նայել շուրջը, վայելել պարզ բաները` ընկերներին, եղանակը, երաժշտությունը….. Դժվարությունները միայն այդպես կարող ես հաղթահարել: Դրանք ևս անխուսափելի ակնթարթներ են…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: