Վերջին օրերի արցախյան իրադարձությունները անհանգստություն են առաջ բերել գրեթե բոլորի մոտ։ Իրավիճակը գնալով զարգանում է անհասկանալի և արագ։ Տարածաշրջանում ասես խաղաղություն հաստատելը ոչ մի կերպ չի հաջողվում։

Իսկ խաղաղությունն աշխարհին այնքան անհրաժեշտ է այսօր և ընդմիշտ։ Քաղաքական վերլուծաբաններն առաջ են քաշում իրենց տեսակետները, գրառումներ կատարում և փորձում հանրությանը ճիշտ ուղու վրա կանգնեցնել։

Ոմանք ռուսամետ են իսկ ոմանք էլ պնդում են, որ այս ամենը հենց Ռուսաստանն է հրահրում։ Այս կարծիքին է նաև Լևոն Շիրինյանը։

Նա համացանցային իր տիրույթում այս մասին գրել է․ «Դժվարանում եմ մի հարցում.օգնեք, ինչպե՞ս բացատրեմ մեր հայրենակիցներին և ոչ միայն իրենց, որ տվյալ պարագայում ադրբեջանական գործողությունները հրահրվում են Ռուսաստանի կողմից: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հայկական ջարդերն ու արմենոցիդը նույն (կներեք, ցարական) Ռուսաստանի կողմից:

Ցավո՞տ է ընդունելը»։ Այնուհետև մեկնաբանություններում Շիրինյանը ավելացրել է․ «Հարցադրումը չխեղաթյուրեք»։