«Դժոխքը շարունակվում է․․․լավ, հեչ մարդկություն չի՞ մնացել ձեր մեջ․․․»․ Լիզա Ճաղարյան


Սուրմալուի պայթունից հետո արդեն բավականաչափ գրառումներ եղան բազմաթիվ հանրային դեմքերի կողմից։

Բոլորն էլ ցանկանում են իմանալ պատճառները, գտնել մեղավորներին և ճիշտ լուծումներ տալ, որպեսզի այլևս կանխվի նման ողբերգական դեպքերը։ Այս մասին Լիզա Ճաղարյանը նույնպես գրառում է կատարել և հայտնել իր կարծիքը։ Լրագրողը հորդորում լռել և չխանգարել աշխատողներին։ Նա մասնավորապես գրել է․ «Լսե՛ք։

Քանի դեռ փլատակների տակ մարդիկ կան, քանի դեռ էս դժոխքը շարունակվում է, «անաչառագույն» ԶԼՄ–ները կարո՞ղ են գոնե էս պահին մի՜ քիչ մարդ լինել և հուզված հարազատներին չօգտագործել` իրենց տերերին դուր գալու համար։

Ինչ էլ անեն փրկարարները, էդ մարդիկ պետք է դժգոհ լինեն ու դա բնական է, քանի դեռ իրենց հարազատները փլատակների տակ են։

Հանգիստ թողեք էդ մարդկանց, ա՛յ… Լավ, հեչ մարդկություն չի՞ մնացել ձեր մեջ, ձեններդ կտրեք, էլի»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!