Երեկ նախագահի հրաժարականի վերաբերյալ լուրն իրական իրարանցում առաջացրեց հասարակության մեջ․ ոմանք տխրում էին, ոմանք կատակում և ծաղրում, իսկ ոմանք էլ տագնապ էին զգում։

Լուրն առաջիններից մեկը հայտնեց Էդմոն Մարուքյանը։ Նրա գրառման ներքո անմիջապես ծավալվեցին քննարկումներ։ Օգտատերերը մեկնաբանում և քննարկում էին եղելությունը՝ հայտնելով իրենց կարծիքները և տեսակետները։

Օգտատերերից մեկն էլ գրել էր՝ նախագահի պաշտոնում տեսնում է հենց Էդմոն Մարուքյանին, քանի որ նա լավ դիվանագետ է։ Մարուքյանն արձագանքելով այդ մեկնաբանությանը՝ նշել է, որ կառաջադրվի։

Նա մասնավորապես գրել է․ «Դե ուրեմն կառաջադրվեմ»։ Թերևս, հենց այս մեկնաբանությունն է պատճառը, որ տարաբնույթ հարթակներում շարունակ քննարկում են այն տեսակետը, որ նախագահի թափուր աշխատատեղը առաջիկայում կզբաղեցնի Էդմոն Մարուքյանը։

Բազմաթիվ օգտատերեր իրենց համաձայնությունն են հայտնել և նշել, որ կսատարեն Մարուքյանի թեկնածությունն այդ պաշտոնում և հայտնել՝ նա կարող է լավ նախագահ լինել։