Դե ինչ, շարունակեք իջնել ավելի ու ավելի և Աստված ձեզ դատավոր․․․․ Ալեն Սիմոնյան


Ալեն Սիմոնյանը համացանցային տիրույթում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է այն մարդկանց, ովքեր շահարկում են մահացածների, առողջական խնդիրներ ունեցողների և անձնական կյանքի վերաբերյալ թեմաները։

ԱԺ նախագահը գտնում է, որ նման մարդիկ նույնիսկ վիրավորանքի արժանի չեն և նման արարքը որակում է որպես ստորություն և հավելում, որ նման մարդկանց անունն արդեն իսկ վիրավորանք է։ Ալեն Սիմոնյանը մասնավորապես գրել է․ «Մարդկանց անձնական կյանքի, առողջության, տարիքի, հանգուցյալների թեմաները շահարկելը բնորոշ է ամենավատ արժեքային համակարգ ունեցողներին:

Այդ էակները նույնիսկ վիրավորանքի արաժնի չեն, քանզի հենց իրենց անուն ազգանունուններն ինքին վիրավորանք են նորմալ մարդկանց մոտ:

Բժշկական պանսիոնատը, անառողջ տարեց մարդկանց վիճակը շահարկելը, դրա հաշվին դիվիդենտներ ստանալը ամենավերջին բանն է, որ կարելի էր պատկերացնել:

Դե ինչ, շարունակեք իջնել ավելի ու ավելի և Աստված ձեզ դատավոր»։ Հիշեցնենք, որ այս պահին Ալեն Սիմոնյանը գտնվում է Կատարում։


Понравилась статья? Поделиться с друзьями: