«Դե ինչ մեղքս թաքցնեմ՝ ծնունդս է․․․»․ Գրիշա Աղախանյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ


Այսօր՝ մարտի հինգին, Գրիշա Աղախանյանի ծննդյան օրն է։ Այս մասին օրվա գրեթե ավարտին հայտնել է հենց ինքը՝ Գրիշան։

Նա հանրայնացրել իր լուսանկարները, որին կից գրել է․ «Դե ինչ մեղքս թաքցնեմ՝ ծնունդս է: Բարով ես ծնվել, Գրիշա ջան»։ Այս հրապարակմանն անմիջապես արձագանքել են Գրիշայի հետևորդները, երկրպագուները, հարազատներն ու ընկերները։

Դերասան, հաղորդավարը դարձավ 54 տարեկան։ Նա ծնվել է Սոչիում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Երևան և Գրիշան հաճախել է Երևանի թիվ 55 դպրոց։ Դպրոցին զուահեռ հաճախել է նաև երաժշտական դպրոց, որտեղ սովորել է դաշնամուրային բաժնում։

Այնուհետև ոււսանել է Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտում և ստացել  ատամնաբուժի մասնագիտություն։ Գրիշան եղել է Մետրո թատրոնի հիմնադիրներից։ Նա որրոշ ժամանակ աշխատել է հենց Մետրո թատրոնում։ Իսկ 90-ականներից արդեն սկսել է երգել։

Համագործակցություն է ունեցել նաև ՈւՀԱ-ի հետ։ Գրիշան մեկ որդի ունի։ Սիրով միանում ենք բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթանքներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: