Դերասան, երգիչ Արման Նշանյանի բալիկը բոլորել է ծննդյան մեկ տարին


Սիրված դերասան, տաղանդաշատ օպերային երգիչ Արման Նշանյանը անցյալ տարի այս օրերին առաջին անգամ վայելեց հայր լինելու բերկրանքը։ Լույս աշխահ եկավ նրա դստրիկը՝ փոքրիկ Շաքեն։ Շաքեն արդեն մեկ տարեկան է։

Ծնողները բավականին դժվարություններ են հաղթահարել այս մեկ տարվա ընթացքում։ Արմանը համոզվել է, որ բալիկ մեծացնելը մեծ պատասխանատվություն, ջանք ու եռանդ է պահանջում։

Նա հերոս է համարում իր կնոջը՝ Վիկային, և բոլոր այն կանանց, որվքեր մայրիկներ են և զբաղվում են երեխաների խնամքով։

Արմանը ցանկանում է ապագայում իր բալիկին տեսնել հավասարկշռված և կայուն անձ, չի ցանկանում, որ Շաքեն երես առաջ մեծանա։

Շաքեն շատ բալիկների նման իր ծննդյան առաջին տարում սննդի և այլ հանգամանքների հետ կապված որոշակի խնդիրներ է ունեցել։

Այժմ Շաքեի խնամքով զբաղվում են ոչ միայն ծնողները, այլ նաև Շաքեի տատիկները, ինչպես նաև դայակը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!