Դերասանուհին անճանաչելիորեն փոխվել է․«Ուրիշներին նման չլինելը մեղք է․․․»․ Անի Երանյան


Դերասանուհի Անի Երանյանը հաճախակի հրապարակումներով հանդես չի գալիս։ Նա վերջին անգամ լուսանկար էր հանրայնացրել դեկտեմբեր ամսին, որում դերասանուհու դեմքը չէր երևում։ Այս անգամ Անի Երանյանը լուսանկար է հանրայնացրել, որտեղ անճանաչելիորեն փոխված է․ նախկին Անիից կարծես ոչինչ չի մնացել։

Սակայն, ինչ խոսք, ոճային արմատական փոփոխությունը գեղեցիկ է, յուրօրինակ և անչափ սազում է դերասանուհուն։ Լուսանկարին Երանյանը գրառում է կցել, որտեղ մասնավորապես գրված  է․ «Միակ բանը, որն ինձ ձեր մեջ դուր չի  գալիս․ դա մշտական «իսկ ի՞նչ կասեն մարդիկ» արտահայտությունն է։

«Մարդիկ» չեն կառուցելու ձեր կյանքը։ Առաջնահերթ մտածեք ձեր մասին։ Դուք ինքներդ պետք է կառուցեք ձեր կյանքը։ Մի՞թե թույլ եք տալու․ որ ձեր և ձեր ցանկության միջև կանգնի այն, թե ի՞նչ կմտածեն մարդիկ։

Ուրիշնեին նման չլինելը մեղք է, որը չի ներվում և ոչ մի հասարակության կողմից։ Համարձակվիր ուրիշներին չնմանվել և դու անտեսված կլինես հասարակության կողմից։ Չվախենալ ուրիշի կարծիքից, դա թանկ հաճույք է, ընկերներ»։

Մեկնաբանություններում օգտատերերը իրարամեժ կարծիքներ են հայտնել․ ոմանք  քննադատել են դերասանուհու ոճը, իսկ ոմանք էլ՝ գնահատել այն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!