Դդումի մուրաբա առանց կիր և սոդա․ ամենաարագ և ամենահամեղ դդումի մուրաբան


Դդումն ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է։ Այն ձմռանը մուրաբայի տեսքով ճաշակելը ևս օգտակար է և, իհարկե, չափազանց հաճելի։ Այս օրերին ձմռան շուկան առատ է պինդ տեսակի դդմով։ Այս  բաղադրատոմսով դդմի մուրաբան առաջարկում ենք պատրաստել առանց կիր կամ սոդա։

Եվ այսպես, անհրաժեշտ կլինի՝

1 կգ մաքրած կտրտած դդում

1 կգ շաքարավազ

1 թեյի գդալ կիտրոնի աղ

Մեխակ՝ ըստ ճաշակի

Դդումի վրա լցնել շաքարավազը և կիտրոնի աղը։ Գիշերն այդպես թողնել: Շաքարավազը կհալվի, դդումն էլ բավականին ջուր կարձակի: Առավոտյան դդումը այդ ջրից քամիչով հանել և օշարակը դնել եփվի։ Երբ կեռա, կրակից վերցնել և դդումի կտորները նորից լցնել տաք օշարակի մեջ։

Հովանալուց հետո կրկին հատիկը օշարակից առանձնացնել և կրկնել գործողությունը: Սպասել հովանա և մուրաբան դնել ցածր կրակի վրա, եփել 5 ր։ Եթե մեխակով եք սիրում, վերջին անգամ եփելիս ավելացրեք  մի քանի հատ մեխակ:

Սպասել հովանա, ապա կրկին դնել 5 ր եփվի (սա արդեն 4-րդ մոտեցումն է) , սպասել հովանա ավելացնել վանիլին: Բաղադրատոմսը՝ Տաթևիկ Թորոսյանի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!