Դդմի կորիզներով և գազարով անչափ համեղ աղցան


Ամռան շոգին աղցանները փոխարինել տաք ճաշերով, լավագույն լուծումն է։ Այս դեպքում անհրաժեշտ է, որպեսզի աղցանները լինեն վիտամիններով գերհագեցած և լրացնեն օրգանիիզմի օրվա պաշարը։ Այդ նկատառումից էլ ելնելով առաջարկում ենք անչափ օգտակար և համեղ մի աղցան, որի պատրաստմանհամար դժվարություներ չեք ունենա։

Անհրաժեշտ է՝

280 գ գազար

1 թ․գ․ սև պղպեղ

1 թ․գ․ քիմիոն

1 թ․գ․ չիլի փաթիլներ

Աղ՝ ըստ ճաշակի

3 պճեղ սխտոր

60 մլ տաք բուսայուղ

Դդմի կորիզներ

Եթե այս բոլոր բաղադրամասերն արդեն հավաքել եք և դասավորել սեղանի վրա, ապա ձեզ մնում է միայն այն հավաքել և ստանալ աներևակայելի համային հատկանշներով օժտված աղցանը։

Եվ այսպես, քերած գազարը աղցանամանի մեջ լցրեք ինչպես պատկերված է լուսանկարում, ապա մեջտեղում լցրեք մնացած բոլոր բաղադրամսերը և լավ խառնեք։

Ահա և վերջ, մի քանի վայրկյան և աղցանը պատրաստ է։ Աղցան, որ անչափ կարևոր վիտամիններ է պարունակում։ Մատուցելիս զարդարեք մանրացված կանաչիով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!