Դդմիկով կոտլետներ, որոնք անմահական են ստացվում


Դդմիկով բլիթները շատերն են սիրում։ Դրանք համեղ են և անչափ օգտակար։ Յուրաքանչյուրն այս կոտլետների համար ունի իր բաղադրատոմսը։ Այստեղ այն ներառում է դդմիկ, պանիր, սխտոր և կանաչ սոխ։

Անհրաժեշտ է`

4 դդմիկ, քերած

Աղ 1 թ.գ.

Ալյուր ½ բաժակ

Հալվող տեսակի պանիր ½ բաժակ, քերած

1 մեծ ձու

Կանաչ սոխ մանացված

Սխտոր 2 պճեղ՝ ճզմած

Սև պղպեղ ½ թ.գ.

Ձիթայուղ, տապակելու համար

Անցնենք պատրաստման գործընթացին։ Քերած դդմիկը աղ անել և թողնել մաղի մեջ մինչ ջրքամվի։ Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի տասը րոպե։

Ապա ձեռքերի օգնությամբ լավ քամել այն։ Ավելացնել մնացած բաղադրամասերը, լավ խառնել։ Բուսայուղը տաքացնել, 2 ճ.գ.֊ի չափով խյուսից բլիթներ պատրաստել և կարմրացնել երկու կողմից։

Ալյուրի փոխարեն կարելի է նաև պաքսիմատ ավելացնել, որպեսզի ավելի խրթխրթան ստացվի։ Ըստ ճաշակի` կարող եք ավելացնել նաև ռեհան, համեմ կամ սամիթ։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!