Բանջարեղենը և մրգերը ամենաօգտակար սննունդ են համարվում․ դա անհերքելի փաստ է։ Թե՛ մրգերը, թե՛ բանջարեղենները անչափ համեղ են և գրեթե բոլորն էլ սիրում են իրենց սննդային ռացիոնում մշտապես կիրառել դրանք։

Խոհանոցում նաև նորաձև է դարձել մրգային և բանջարեղենային խառուրդներով ուտեստները։ Սակայն այս նյութում ներկայացնելու ենք կաղամբով կոտլետի բաղադրատոմս, որն անչափ համեղ է ստացվում։ Պատրաստեք և վայելեք։

Անհրաժեշտ է՝
Կաղամբ
Աղ — 1 թ․գ․
Եռման ջուր
Ալյուր — 1/2 բաժակ
Հավկիթ — 6 հ․
Պապրիկա
Սև պղպեղ
Սոյայի սոուս — 30 մլ
Կանաչ սոխ, մաղադանոս
Բուսայուղ
Կարագ
Օրեգանո — 1 թ․գ․
Հաց — 8 կտոր
Պանիր
Մանր կտրատած կաղամբը լցնել եռման ջրի մեջ (թողնել 2-3 ր), այնուհետև դուրս բերել ջրից, փոքր-ինչ ցամաքեցնել և շաղախել ալյուրով։

Առանձին ափսեի մեջ հավկթներին միացնել համեմունքները (բացի օրեգանոյից), սոյայի սոուսը, լավ խառնել, ապա հավելել մանրացված կանաչիները և ստացված զանգվածը լցնել կաղամբի վրա, լավ խառնել և տապակել ալադիների նման կարագի մեջ։

Այնուհետև ձևամանը պատել բուսայուղով, վրան ցողել օրեգանոն և հացերը թաթախելով օրեգանոյի մեջ՝ դասավորել նույն ձևամանում, հացերի վրա դասավորել ստացված կոտլետները, վրան առատ պանիր քերել և տեղափոխել 180°С ջեռոց՝ 10-15 ր։