«Դա լինել-չլինելու հարց է ինձ համար, մենք լաչառ չենք, գոռգոռալ չենք սիրում և ունենք մի վատ բնավորություն»․ Ռոբերտ Քոչարյան


«Հայաստան» դաշինքն այսօր նախընտրական արշավը անցկացնում է Կոտայքի մարզում։

Եղվարդում քաղաքում Ռոբերտ Քոչարյանը ժողովրդի հետ հանդիպման ժամանակ խոսելով իր կյանքից՝ նշել է, որ մինչ 2018 թվականը ամեն բան նորմալ ընթացք է ունեցել և ցանկություն չի ունեցել վերադառնալու քաղաքականություն։ Ներկայացրել է, որ այսօր հետ գալը մեծ պարտավորություն է։

Պատմել է, որ երկու անգամ դուրս է եկել նման իրավիճակից և այս անգամ էլ պատվով դուրս է գալու։ «Դա լինել-չլինելու հարց է լինելու, օրինակ՝ ինձ համար։ Մենք գալիս ենք հանգստություն բերելու համար։

Մենք լաչառ չենք, գոռգոռալ չենք սիրում, մենք քսանչորս ժամ աշխատելու ընդունակություն ունենք»,- իր ելույթում ասել է Ռոբերտ Քոչարյանը, այնուհետև ավելացրել է, որ իր թիմը վատ բնավորություն ունի, այն է՝ աշխատացնել մյուսներին ևս։

Երկրորդ նախագահի համակիրները ողջունել են Քոչարյանի միտքը և ջերմորեն ծափահարել։


Понравилась статья? Поделиться с друзьями: