Ավարտվեց Եվրոպայի կանանց շախմատի մրցաշարը, որին մասնակցել է հայազգի Էլինա Դանիելյանը և գրանցել հաղթանակ։ Նա դարձավ 2021 թ․ Եվրոպայի կանանց շախմատի չեմպիոն։

Հաղթանակը Հայաստանի շախմատի պատմության մեջ նոր, լուսավոր էջ է։ Էլինային հասցրել են շնորհավորել բազմաթիվ հայրենակիցներ։

Այս մասին շնորհավորական գրառում է կատարել նաև ՀՀ նախագահի համացանցային պաշտոնական էջերըը։ Էջերում հանրայնացվել է գրոսմայստերի լուսանկարը , որին կից գրառման մեջ ջերմագին շնորհավորանքով են հանդես եկել։

Նախագահի պաշտոնական էջը մասնավորապես գրել է․ «Սիրելի՛ Էլինա, Ձեր հաղթանակով ևս մեկ լուսավոր էջ ավելացրեցիք շախմատային Հայաստանի հարուստ պատմության մեջ և վերահաստատեցիք հայկական շախմատի հաղթական ավանդույթները: Շնորհավորում եմ և մաղթում նոր հաջողություններ»։

Գրոսմայստերի լուսանկարի և կատարած շնորհավորական ուղերձի ներքո բազմաթիվ հայրենակիցներ մեկնաբանությունների համար նախատեսված հատվածում շնորհավորական ու շնորհակալական, հպարտության մեծ զգացումով բարեմաղթանքներ են հղել հայազգի շախմատիստուհուն և նշել, որ անսահաման հպարտ են։