Գրիգոր Դանիելյանը որդու մասնակցությամբ զվարճալի կադրեր է հանրայնացրել և ցույց տվել, թե ինչպես է տղան ուտում սուշին


Դերասան, հումորիստ և սցենարիստ  Գրիգոր Դանիելյանը  համացանցում ակտիվ է և իր կյանքում տեղ գտած հետաքրքրական  իրադարձություններով  հաճախ է կիսվում հետևորդների հետ։

Նա երկու տղաների հայր է, ով սիրում է ժամանակն անցկացնել նրանց հետ։ Ինչպես գիտեք նա երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ամուսինն  է։

Աստղային զույգի փոքր տղան շատ ակտիվ փոքրիկ է, ով մշտապես ընտանիքի անդամների ուշադրության կենտրոնում է և հաճախ է զվարճացնում նրանց։

Գրիգորի ընտանիքն այս անգամ ժամանակը նախընտրել է անցկացնել սուշի ուտելով։ Սցենարիստը հետաքրքրական և զվարճալի կադրեր է հանրայնացրել փոքր որդու՝ Ռոբերտոյի մասնակցությամբ։

Նրա մոտ դժվարությամբ էր ստացվում օգտվել ճապոնական փայտիկներից, սակայն փոքրիկը առանց շփոթմունքի օգտագործեց մյուս ձեռքը և փրկեց իրավիճակը։

Զվարճացրել է նաև հենց իրեն։ Նրա արարքը Ռոբերտոյին հասցրել են սիրել աստղային ծնողների երկրպագուները և նրա մասնակցությամբ հրապարակումներն անչափ մեծ ջերմությամբ է ընդունվում օգտատերերի կողմից։


Понравилась статья? Поделиться с друзьями: