Գրիգորի Լեպսը համերգի ժամանակ նետեց խոսափողն ու հեռացավ բեմից․ տեսանյութ


Օրեր առաջ Սանկտ Պետերբուրգում մի միջադեպ է տեղի ունեցել, որն այլայլել է Գրիգորի Լեպս սիրված արտիստի երկրպագուներին։ Բանն այն է, որ երգիչը համերգի ժամանակ նետում է խոսափողն ու հեռանում բեմից։

Բոլորը զարմացած էին արտիստի նման պահվածքից, բայց երկպագուները փորձում էին փնտրել պատճառները։ Շրջանառավող կարճ տեսանյութում հստակորեն երևում է, թե ինչպես է երգիչը երգն ընդհատում, կռանում, ձեռքերը դնում ծնկներին, ապա նետում խոսափողն ու հեռանում։

Հեռանալիս նաև նետում է ականջակալը, ակնոցները և փորձում հանել շապիկը։ Երհկրպագուները արտիստին կուլիսներ ճանապարհեցին երգելով։

Իսկ արդեն երեկոյան Գրիգորի Լեպսը սոցհարթակոււմ գրառում է կատարել՝ փորձելով բացատրել իրավիճակը։ «Սանկտ Պետերբուրգ, Սառցե պալատ. շատ շնորհակալ եմ։ Երեկ դժվար համերգ էր։ Ամեն ինչ չէ, որ ընթացավ ըստ ծրագրի, շատ բաներ չստացվեցին, ես հիվանդացա…

Բայց դուք անկրկնելի էիք: Անչափ շնորհակալ եմ բոլոր-բոլորին նման ջերմ ընդունելության, աջակցության և այն բանի համար, որ ամբողջ դահլիճը միահամուռ երգեց»։


Понравилась статья? Поделиться с друзьями: