Սոնա և Գրիգ աստղային զույգը հանրության կողմից սիրված է։ Սոնան հարցազրույց է ունեցել և խոսել մի շարք հետաքրքրական թեմաների շուրջ։ Ամենահետաքրքրական թեման նրանց ընտանիքի համալրման մասին է եղել։ Պատմում է, որ այս պահին չեն պլանավորում երեխա ունենալ։

Ապա հիշում է, որ 20-21 տարեկանում մայրանալու մեծ ցանկություն է ունեցել։ Այդ ընթացքում Սոնան չի կարողացել անտարբեր անցել ոչ մի երեխայի նկատմամբ։ Այդ ընթացքում Գրիգն էլ է ցանկացել երեխա ունենալ։ Սակայն Սոնան նշում է, որ այդ ժամանակահատվածում իրենց ընտանիքում ամեն ինչ անկայուն էր։

Քսանութամյա պարուհին խոսել է նաև ամուսնու հետ ունեցած հարաբերություններից և նշել, որ սկզբնական փուլում ամեմ ինչ շատ բարդ է եղել։ Վիճել են յուրաքանչյուր մանրուքի շուրջ։ Պարուհին դա կապում է սակավ զբաղվածության հետ։ Երբ աշխատանքային զբաղվածությունն ավելացավ, վիճաբանությունները նույնպես դադարեցին։

Սոնան ընդգծել է ամուսնու և իր միջև եղած անսահման վստահությունը, նրանք միմյանց հանդեպ պարզ են։ Նշել է, որ նախանձելի հարաբերություններ ունեն։ Նրանց ամենաերկար բաժանումը եղել է յոթ օր, որը սթրեսային է եղել։

Հարցին , թե երբևէ ունեցե՞լ է բաժանման ցանկություն, պարուհին պատասխանել է, որ հարաբերությունների սկզբում նման անլուրջ ցանկություն եղել է։