Այս օրերին, դժվարին և տագնապալի պահերին յուրաքանչյուրս մտահոգված է հայրենի ճակատագրով, ապագայով, քանզի այստեղ է մեծանում ապագա սերունդը և արդյոք կկարողանանք նրանց տալ այն հայրենիքը, որտեղ կուզենայինք, որ մեր երեխաներն ապրեին։

Եվ ահա Գրիգը մի արխիվային տեսանյութ է հանրայնացրել, որն անչափ հետաքրքիր է և արծարծում է կարևոր հարցերի պատասխանններ։

Այդ սկզբունքներով է հարկավոր առաջնորդվել, որպեսզի հայրենիքի փրկությանը գոնե մոտենանք։ Գրիգը կից գրել է․ «Ամեն օր ավելի լավ աշխատել:

Ցանկացած օր: Մեխանիզմը պարզ ա: Արթնանաս և ասես՝ էսօր անհնարինն եմ անելու, ամենալավն եմ աշխատելու:

Գիտեմ՝ ինչ դժվար ա բոլորիս համար: Շատ դժվար ա: Ստատուսներով հզոր հայրենիք չենք ունենալու: Աշխատել ա պետք, ամեն օր, ամեն ժամ: Աշխատել անմնացորդ, թասիբով, գիտակցաբար: Ու դա կլինի հայրենիքի հանդեպ իսկական սերը: Եվ կտեսնենք իրական հզոր հայրենիք, այլ ոչ թե միայն ստատուսներում և երգերում»։ Կից՝ տեսանյութ։