«Գտեք տասը տարբերություն»․ Հրաչուհի Ութմազյանը մայրիկի հետ համատեղ լուսանկար է հրապարակել․ մոր և դստեր նմանությունն ապշեցնող է


Հրաչուհի Ութմազյանը հաճախ է համացանցային տիրույթում հրապարակումներ կատարում և ուշագրավ, գեղեցիկ դրվագներով կիսվում։

Ասմունքող և հաղորդավարուհի գեղեցկուհին չի սիրում հանրայնացնել անձնական կյանքը։ Վերջերս շատ են քննարկումները, որ Հրաչուհին առաջիկայում պատրաստվում է ամուսնանալ, սական հաղորդավորուհին անձամբ ոչինչ այդ մասին չի մեկնաբանել։

Փոխարենը չի զլանում ծնողների հետ համատեղ լուսանկարներով հաճախ կիսվել։ Այս անգամ մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ մայրիկի հետ է։ Մոր և դստեր նմանություններն ակնհայտ են։ Հրաչուհին ինքն էլ իրեն շատ է նմանեցնում մայրիկին։

Հրապարակված լուսանկարին հաղորդավարուհին կցել է․ «Սիրունիս համոզեցի հետս նկարվի։ Գտեք տասը տարբերություն»։ Հիշեցնենք՝ օրերս Հրաչուհին տոնել է տարեդարձը։ Նա դարձել է երեսունվեց տարեկան։

Նա այդ առիթով մի հրապարակում էր կատարել, որտեղ ակնարկել էր, որ ուրախ է գտնվել այդ տարիքում և ունենալ լավ տեսք, այնուհետև շնորհակալ է եղել շնորհավորանքների և մաղթանների համար։


Понравилась статья? Поделиться с друзьями: