«Գռեհիկ լեզվով, հայհոյանքներ օգտագործելով, սրբիչից խալաթ հագած, պատմում էր, որ․․․»․ ավագանու անդամ


Իզաբելլա Աբգարյանը, ով հանդիսանում է Երևանի ավագանու անդամ, բավականին ակտիվ գործունեություն ունի նաև համացանցային տիրույթում։

Ավագանու անդամն այս հարթակում բարձրացնում է ակտուալ հարցեր և հետաքրքիր  քննարկումներ ծավալում քաղաքացիների շրջանում։ Այս անգամ Իզաբելլան մի գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է այժմեական կարևոր մի թեմայի։ Նա մասնավորպաես գրել է․ «Մարդիկ սիրում են լսել ոչնչի մասին, նաև` հայհոյանքներով համեմված խոսք։

Մի աղջիկ կա ռուս Ինստագրամում, լայվ էր մտել։ Ուզեցի տեսնել ինչի մասին է խոսում։ Լայվին հետևում էր 700֊800 մարդ։ Գռեհիկ լեզվով, հայհոյանքներ օգտագործելով, սրբիչից խալաթ հագած, պատմում էր, որ երեկոյան գնալու ա ման գալու, ինչ ա հագնելու։

Ընթացքում մազերն էր չորացնում ու կարդում մեկնաբանությունները` պատասխանելով դրանց։ Ատամնաշարից մինչև կենդանակերպի նշան, տղամարդկանցից մինչև կեֆիրի օգուտ։ Մի թեմայից մյուսը արագ թռնում էր և կցկտուր, մակերեսային բաներ ասում։

Ու մարդիկ դա նայում են, ժամանակ ծախսում։ Հիշեցի, որ մենք էլ ունենք հահոյախառը խոսող, շատ դիտումներով վիդեոբլոգեր։ Ինչի՞ մասին է սա խոսում»։


Понравилась статья? Поделиться с друзьями: