Երգչուհի Արմինկան, ով մի քանի տարի է ինչ բնակություն է հաստատել Ամերիկայում, համացանցային տիրույթում ակտիվ է և հաճախ է իր գործունեությամբ կիսվում երկրպագուների հետ։

Վերջերս երգչուհին հանդես եկավ նոր աշխատանքով և հայտնեց, որ առաջիկայում շատ նորություններ ունի իր հանդիսատեսի համար։

Նա նորովի էր ներկայացրել իր վաղեմի գործերից մեկը․ «Անձրև» երգը։ Արմինկան այս անգամ ներկայացրել է մի լուսանկար, որտեղ որդու հետ է։ Լուսանկարին կից երգչուհին անդրադարձել է հայրենիքին հույժ անհրաժեշտ խաղաղությանը։

Նա մասնավորապես գրել է․ «Աշխարհն օրեցօր ավելի է չարանում՝ ավելի դժվար դարձնելով ձեզ պաշտպանություն ու անհոգ մանկություն ապահովելը… Գոնե թող միշտ խաղաղ լինի երկինքը ձեր գլխավերևում, սիրելի բալիկներ,ու թող սիրո և հոգատարության մեջ մեծանաք,որպեսզի հետո կարողանաք սեր տարածել ձեր շուրջը:

Ու գուցե մի օր աշխարհը դառնա ավելի լավը, որ մենք էլ կարողանանք հանգիստ թողնել ձեզ այնտեղ՝ ապրելու ձեր մեծական կյանքը: Երանի…»: