Գուրգեն Դաբաղյանը նորություն ունի․ նա մանրամասներ է հայտնել


Գուրգեն Դաբաղյանը իր երկրպագուների համար նորություն ունի։ Նա հայտնել է, որ շուտով հանդիսատեսի դատին կներկայացնի «Յար ջան» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։

Տեսահոլովակում մասնակցություն է ունենալու երգչի կինը՝ Իննա Դաբաղյանը։ Գուրգենը հայտնել է, որ այդ որոշումը կայացրել  են ռեժիսորի հետ։

Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները բարդ չեն եղել՝ չնայած նրան, որ  Իննան առաջին անգամ է նկարահնավել։ Տեսահոլովակում պարային դրվագներ կան, որոնց մասնակցել է Իննան։

Առանձնապես չի դժվարացել, քանի որ պարուհի է։ Ամուսիններն առաջին անգամ են միասին աշխատել և անհարմարության զգացողություն չեն ունեցել։ Քանի որ արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ Գուրգեն Դաբաղյանը լուռ է, նշել է, որ այս տեսահոլովով կարելի է համարել, որ վերադառնում է։

Երգիչը նաև հայտնել է, որ ևս մեկ  նոր երգ ունի, որի շուրջ աշխատանքներն ընթացքի մեջ են և հանդիսատեսին կներկայացնի արդեն աշնանը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!