Գուրգենի Դաբաղյանի ու Իննայի դուստրը իսկական չարաճճի է․ միայն տեսնեք, թե ինչ է արել փոքրիկը․ տեսանյութ


Իննա Դաբաղյանը, ով սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանի հետ ամուսնությունից հետո մեծ հայտնիություն ձեռք բերեց համացանցային տիրույթում, բավականաչափ ակտիվություն էր ցուցաբերում, սակայն վերջերս թե՛ Իննան և թե՛ Գուրգենը պասիվ են ինսթագրամյան տիրույթում։

Զույգը մեկ դուտր ունի, ում մասնակցությամբ բազմաթիվ կադրեր, դրվագներ են հանրայնացնում ծնողները, ովքեր անսահման երջանիկ են իրենց փոքրիկով։ Փոքրիկ Շուշաննան երկու տարեկան է և իսկական չարաճճի։

Նա, սակայն, իր չարաճճիութուններով ուրախացնում է ծնողներին, ովքեր ուղղակի խենթանում են իրենց դստրիկով։ Մայրիկը մի հոլովակ է ցույց տվել հետևորդներին, որտեղ հավաքած է Շուշաննայի չարաճճիություններից հատվածներ։

Մի տեղ աղջնակը շրթներկն է տարածել դեմքին, մեկ այլ տեղ դրամապանակի պարունակությունն է դուրս բերել և այլ նմանատիպ իրավիճակներ։

Հոլովակը Իննա Դաբաղյանը մակագրել է․ «Մենք մտածում էինք՝ ինչքան նուրբ ու հեզ է լինելու մեր աղջիկը, բայց արի ու տես․․․»։ Այս մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями: