«Գուչի»-ի հայ մոդելը հրապարակել է մայրիկի լուսանկարը․ արդյո՞ք նման են մայր և դուստր


Սովորական, հասարակ մի աղջնակ որոշել էր Եվրոպայով շրջագայել, բայց կասկած , մտքի փոքրիկ մի նշույլ անգամ չուներ, որ դա հայտնիության իր ճանապարհն է լինելու։

Եվրոպական սրճարաններից մեկում նստած Արմինեն ուղղակի վայելում էր իր մեկ գավաթ սուրճը, երբ աշխարհահռչակ Գուչիից ստացավ ցուցադրություններից մեկում մասնակցելու առաջարկը։

Արմինեն անչափ ուրախ էր։ Մասնակցեց։ Նա երջանիկ էր։ Բայց ահա հենց հայրենակիցների կողմից արժանացավ սուր քննադատությունների։

Աղջիկն ուժեղ անհատականություն ունի և ոչ մի վայրկայն չի ընկճվել։ Չնայած քննադատությունների տեղատարափին՝ Արմինեին ճանաչեցին բոլորը և սկսեցին խոսել նրա մասին։ Այսօր նա մոդելային գործունեություն չունի, սակայն հազարավոր հետևորդներ ունի։

Արմինեն նկարիչների ընտանիքից է, մասնագիտությամբ՝ գրաֆիկ-դիզայներ: «Գուչի»-ի հայ մոդելը համացանցային իր հարթակում հանրայնացրել է մայրիկի երիտասարդ տարիներից մի լուսանկար, որտեղ վերջինս հղի է և սպասում է Արմինեի ծննդին։

Լուսանկարին կից Արմինեն գրել է․ «Իմ ամեն ինչ: Մայրս այստեղ ինձնով հղի է»։ Աղջկա հետևորդները նկատել են, որ Արմինեն շատ նման է մայրիկին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!