Այսօր կայացել է ԱԺ յոթերորդ գումարման վերջին նիստը։ Այն արդեն պատմություն է, սակայն ամեն ինչի ավարտ ինչ-որ բանի սկիզբ է ազդարարում։ Առջևում ութերորդ ԱԺ գումարումն է։

Մինչ այդ պատգամավորները ելույթներ են ունեցել և արդյունավետ, բեղուն աշխատանք մաղթել ութերորդ գումարման Ազգայի ժողովին։ Վահե Էնֆիաջյանը ցանկացել է օգտվել հնարավորությունից։ Հասարակության և իր աջակիցների համար ներկայացրել է անցած ուղին, կատարած աշխատանքները։

Նշել է, որ թղթի վրա մի շարք նախագծեր ունի, որոնք հետագայում կհասկանա, թե որ պատգամավորի հետ կհամագործակցի, որպեսզի այդ նախագծերը չմնան սոսկ նախագծեր։

Այնուհետև շնորհակալություն է հայտնել համագործակցելու, միասին աշխատելու համար և այն քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն են տվել, սատարել են և կանգնել կողքին։ Հատուկ շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին։

«Գործն է անմահ, լա՛վ իմացեք, որ խոսվում է դարեդար, երնեկ նրան ով իր գործով կապրի անվերջ և անդադար։ Աստված պահապան լինի մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»,- ելույթի վերջում փոքրիկ քառատող է պատգամել Վահե Էնֆիաջյանը, որը ողջունեց փոխնախագահ Ալեն Սիմոնյանն և շնորհակալություն հայտնեց։